Անկարան ջանում է թույլ չտալ քրդերին մասնակցելու բանակցություններին. սիրիացի պատգամավոր
Միջազգային1in.am-ը գրում է.
Սիրիայի խորհրդարանի նախագահ Մուհամադ Ջիհադ ալ-Լահամը համարում է, որ Անկարան գործադրում է ողջ ջանքերը, որպեսզի թույլ չտա քրդերի մասնակցությունը Ժնևի միջսիրիական բանակցություններին, հայտնում է RIA Novosti-ն:
«Թուրքիան անում է ամեն ինչ, որպեսզի թույլ չտա քրդերի մասնակցությունը Ժնևի բանակցություններին: Երբ մենք խոսում ենք Թուրքիայի մասին, մենք խոսում ենք Էրդողանի անձի մասին, որը շրջանցելով բոլոր չափանիշներն ու կանոնները, իրեն է ենթարկել և երկրի կառավարությանն ու խորհդարանը»,- ասել է Ալ-Լահամը Դամասկոսում ՌԴ խորհրդարանականների պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:
«Ինչ վերաբերվում է Սիրիայի և Իրաքի սահմանին «կեղծ» պետությանը, ապա դրա ստեղծմանը համաձայն չեն նույնիսկ քրդերի մեծ մասը»,- ասել է նա, խոսելով Սիրիայի հյուսիսում քրդերի ֆեդերալացման հայտարարման մասին:
Ռուս խորհրդարանականների պատվիրակությունը չորրորդ անգամ է այցելում Սիրիա: Այցի ընթացքում նրանք մի շարք հանդիպումներ են ունեցել սիրիական հոգևորականության և իշխանությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև հանդիպել են զոհված զինծառայողների երեխաների հետ և ավելի քան 20 տոննա հումանիտար օգնություն են փոխանցել Սիրիայի քաղաքացիներին: