Ուկրաինայի նոր վարչապետ կարող է դառնալ Գրոյսմանը
ՄիջազգայինՈւկրաինայի նոր վարչապետ կարող է դառնալ Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Գրոյսմանը: Այս մասին հայտարարել է «Պյոտր Պորոշենկոյի բլոկ»-ից պատգամավոր Վադիմ Գրոյսմանը:
«99.9%-ով վստահ եմ, որ նոր վարչապետ կդառնա Գրոյսմանը»,- ասել է նա:
ՈՒՆԻԱՆ-ի փոխանցմամբ, Դենիսենկոն նաեւ նշել է, որ «Պյոտր Պորոշենկոյի բլոկ»-ը կքվեարկի Յացենյուկի հրաժարականի օգտին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արսենի Յացենյուկը հայտարարել է հրաժարականի մասին, իսկ ապրիլի 12-ին որոշումը կներկայացվի Գերագույն ռադայի քննարկմանը: