Նեթանյահուն առաջին անգամ խոստովանել է Սիրիայի ուղղությամբ հարվածներ հասցնելու փաստը
ՄիջազգայինԻսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երկուշաբթի առաջին անգամ հայտարարել է, որ իր երկրի զինված ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի ուղղությամբ: Ա
յս մասին հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով իսրայելական աղբյուրը:
Նեթանյահուի խոսքով` հարվածները հասցվել են «Հեզբոլլահ» լիբանանյան շարժմանը զենքի մատակարարումը խափանելու համար:
«Մենք գործում ենք այնտեղ, որտեղ անհրաժեշտ է գործել, այդ թվում` սահմանի այն կողմ: Մենք տասնյակ հարվածներ ենք հասցնում, որպեսզի թույլ չտանք «Հեզբոլլահին» սպառազինում ստանալ, ինչը հիմնովին կփոխի ուժերի հավասարակշռությունը»,- աղբյուրը մեջբերում է Իսրայելի վարչապետի խոսքը:
Երկրի կառավարության ղեկավարը չի մասնավորեցրել, թե ինչ հարվածների մասին է խոսքը և երբ են դրանք իրականացվել: