Քրդական Աշխատավորական կուսակցության անդամները Իրաքի սահմանի մոտ 2 թուրք զինվոր են սպանել
ՄիջազգայինՔրդական Աշխատավորական կուսակցության անդամները Իրաքի սահմանների մոտակայքում երկու թուրք զինվոր են սպանել, տեղեկացնում է iraqinews.com-ը:
«Մեր զինուժը Իրաքին սահմանակից Քլաբան բնակավայրում հարձակվել է մի խումբ թուրքական զինվորների վրա, ովքեր փորձում էին հաստատվել մեր գլխամասի մոտ», նման հայտարարությամբ հանդես է եկել Քրդական Աշխատավորական կուսակցությունը:
Հարձակման հետևանքով վնասվել է նաև նրանց ավտոմեքենան: