Ռուսաստանում դոլարի բորսային փոխարժեքը նոյեմբերից ի վեր առաջին անգամ նվազել է 66 ռուբլուց
ՄիջազգայինՄոսկովյան բորսայում եվրոյի փոխարժեքն ապրիլի 12-ին նվազել է 75 ռուբլուց՝ հասնելով 74.84 ռուբլու: Սա 1.31 ռուբլով ավելի պակաս է ապրիլի 11-ի ցուցանիշից:
Ռուբլու ամրապնդումն արագացել է նավթի գների աճի ֆոնին: ICE բորսայում նավթի Brent տեսակի գինը հասել է 43.99 դոլարի, ինչը 2.7%-ով ավելին է ապրիլի 11-ի ցուցանիշից:
Այսօր ավելի վաղ Ռուսաստանի գծով ING-ի գլխավոր տնտեսագետ Դմիտրի Պոլեւոյը կանխատեսել էր, որ շաբաթվա վերջին նավթի Brent տեսակի գինը կարող է հասնել 45-47 դոլարի, իսկ դոլարի փոխարժեքը նվազել՝ հասնելով 63-64 ռուբլու:
Ըստ ՌԲԿ-ի, որոշ փորձագետներ, միաժամանակ, մտավախություն ունեն, որ Դոհայում բանակցությունների տապալման կամ որեւէ պարտավորություն չնախատեսող հռչակագիր ստորագրելու դեպքում միտումը կտրուկ կփոխվի: