Լիտվան Սավչենկոյի ցանկում ներառված ռուսաստանցիների մուտքի արգելք է սահմանել
ՄիջազգայինԼիտվան արգելել է երկիր ժամանել այն անձանց, որոնք կապ ունեն Ռուսաստանում դատապարտված ուկրաինացի զինծառայող Նադեժդա Սավչենկոյի ձերբակալության հետ: Այս մասին ապրիլի 12-ին հայտարարել է Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչյուսը:
Մարտի վերջին Կիեւը Ռուսաստանում Ուկրաինայի քաղաքացիների՝ 22 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված Նադեժդա Սավչենկոյի եւ 20 տարվա ազատազրկման դատապարտված Օլեգ Սենցովի դատապարտման հետ կապ ունեցող 84 ազգանուն էր ներառել պատժամիջոցների ցանկում:
«Խոսքը, մասնավորապես, ռուսաստանցի դատավորների, դատախազների մասին է, որոնք ուղղակիորեն կապ են ունեցել այդ մարդկանց ձերբակալության հետ: 46 անձի հարցում արդեն որոշում կայացրել ենք, նրանց արգելված է Լիտվա մուտք գործել»,- BNS-ին հայտարարել է Լինկյավիչյուսը՝ հավելելով, որ ցանկը կարող է ընդլայնվել: