Ամերիկացի սենատորները հաղորդել են սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններին Սաուդյան Արաբիայի մասնակցության մասին
ՄիջազգայինԱմերիկացի սենատոր Կիրստեն Ջիլիբրանդը եւ նախկին սենատոր Բոբ Գրեհեմն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կոչ են արել հրապարակել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների մասին հաշվետվության գաղտնի հատվածը: Այս մասին գրում է The Independent-ը:
2003 թվականին հրապարակված զեկույցն ավելի քան 800 էջից է բաղկացած: Փաստաթղթի մեծ մասը հասանելի է՝ բացառությամբ վերջին գլխի, որը գաղտնի է պահվում ազգային անվտանգության նկատառումներով:
Գրեհեմի խոսքով, զեկույցում մանրամասն նշվում է, թե հատկապես ով է օգնել Սաուդյան Արաբիայի քաղաքացիներին օգնել օդաչուական դասընթացներ անցնել, որոնք հետագայում գրավել են օդանավերն ու դրանք ուղղել դեպի Պետագոնի եւ Առեւտրի համաշխարհային կենտրոնի շենքերը:
Հաղորդվում է, որ նրանք Միացյալ Նահանգներ են եկել առանց օդաչուական փորձի, սակայն սաուդյան իշխանությունների ներկայացուցիչ Օմար ալ-Բայումիի աջակցությամբ նրանց գումար են տվել եւ օդաչուական դպրոցում տեղավորել:
Ըստ Lenta-ի, Ֆլորիդայից նախկին կոնգրեսական եւ ԿՀՎ տնօրեն Փորթեր Գոսսի կարծիքով, ահաբեկչություններին Սաուդյան Արաբիայի մասնակցության մասին տեղեկությունները գաղտնի են պահվում քաղաքական նկատառումներով. նախագահ Ջորջ Բուշի վարչակազմը չի ցանկացել փչացնել հարաբերություններն Էր Ռիադի հետ: