Սիցիլիայի նեղուցում մոտ 4000 ներգաղթյալ է փրկվել 2 օրում
ՄիջազգայինԻտալիայի և Թունիսի միջև գտնվող Սիցիլիայի նեղուցում մոտ 4000 ներգաղթյալներ են փրկվել վերջին երկու օրվա ընթացքում: Ինչպես հաղորդում է Agence France Presse-ը` այս մասին տեղեկացրել է Իտալիայի առափնյա ծառայությունը:
Ըստ առափնյա պահակախմբի ներկայացուցչի` երեքշաբթի 2154 ներգաղթյալ է փրկվել, ևս 1850-ը փրկվել են երկուշաբթի: Վերջինիս խոսքով` փրկարարական աշխատանքներում իտալական նավատորմին օգնության են հասել է ԵՄ սահմանյին Frontex գործակալության նավը և հունական բեռնանավը:
Ներգաթյալներին փրկել են` դուրս բերելով փչովի նավակներից և թիանավակից: