Բրյուսելում ազատ են արձակել ահաբեկչությունների գործով 3 ձերբակալվածներին
ՄիջազգայինԵրեկ Բրյուսելում Փարիզի ահաբեկչությունների գործով ձերբակալված երեք անձինք ազատ են արձակվել առանց մեղադրանքների առաջադրման։ Այս մասին հայտնում է Բելգիայի դաշնային դատախազությունը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Հետաքննության շրջանակում, որը սկսվել է դաշնային դատախազության կողմից 2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո, երեք անձինք, ովքեր երեկ ձերբակալվել էին Ուկլ կոմունայի Ստալլե փողոցում, ազատ են արձակվել դատաքննիչների կողմից մանրակրկիտ հարցաքննությունից հետո։ Նրանց դեմ մեղադրանքներ չեն առաջադրվել»,- ասվում է դատախազության հայտարարությունում։