Երևան, 21.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Գերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ» Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ» Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ» «Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ»


Միշտ չէ, որ չաշխատող հղիները կարողանում են օգտվել նախածննդյան նպաստից

Արդեն երեք ամիս է՝ չաշխատող հղիներին նույնպես իրավունք է տրվել նախածննդյան և հետծննդյան նպաստ ստանալ: Օրենքն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից և այս ընթացքում   մայրանալ պատրաստվող կանայք արդեն հասցրել են օգտվել այս հնարավորությունից, սակայն կան դեպքեր, երբ հղիները տեղեկացված չլինելու կամ այլ պատճառներով չեն կարողանում ժամանակին օգտվել այդ հնարավորությունից: Orer.am-ին դիմած քաղաքացիներից մեկը խնդրել էր պարզել, թե ինչ ժամկետներում և ինչ կարգով են նախածննդյան նպաստները տրամադրվում:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Կենսաթոշակային ապահովության վարչության առաջատար մասնագետ Տաթևիկ Միքայելյանը Orer.am-ին տեղեկացրեց, որ հղիության 22 շաբաթականից հղիությունը հսկող բժշկական հաստատությունները կանանց տրամադրում են ծննդօգնության պետական հավաստագիրը, իսկ հղիության 30 շաբաթականից նրանց 140 օրվա համար տրամադրվում է նաև ժամանակավոր անաշխատունակության թերթիկ, որի հիման վրա հետագայում նրան նպաստ են նշանակում: «Ժամանակավոր անաշխատունակության թերթիկը ստանալուց հետո այնտեղ ամրագրված 140 օրվա ընթացքում` երեխայի ծննունդից 70 օր առաջ և 70 օր հետո, կինը պետք է իր հաշվառման վայրի կենսաթոշակային հիմնադրամի տարածքային ծառայությանը դիմի, ներկայացնելով դիմում և համապատասխան փաստաթղթեր»,- ասաց Տ. Միքայելյանը:

Հաստատված կարգի համաձայն՝ սոցիալական ապահովության տարածքային բաժին պետք է ներկայացնել դիմում, հղիի անձնագիրը, հանրային ծառայության համարանիշը, 140 օրվա անաշխատունակության թերթիկը, բանկային հաշվի համարը և հավաստագիրը: Ի դեպ, նոր իրավակարգավորման համաձայն, դիմումը կարող է ներկայացնել ինչպես հղին, այնպես էլ այլ անձ` պարզապես այն պետք է ներկայացվի հղիի հաշվառման վայրի սոցիալական ապահովության տարածքային բաժին: «Ինչպես գիտեք, արդեն պետության կողմից իրականացվող սոցիալական ապահովության բաժնի բոլոր տեսակի հաշիվներն անկանխիկ եղանակով են իրականացվում, ուստի փոխանցում կատարելու համար, եթե բանկային հաշիվ չկա, հարկավոր է լինում ներկայացված բանկերից որևէ մեկում հաշվեհամար ունենալ: Դիմում ներկայացնելուց հետո առավելագույնը մեկամսյա ժամկետում նշանակվում է նպաստը և այն փոխանցվում հաշվեհամարին»,- ասաց Տ. Միքայելյանը:

Պաշտոնյայի խոսքով՝ լինում են նաև դեպքեր, երբ չաշխատող հղիները մերժում են ստանում և չեն կարողանում օգտվել նախածննդյան և հետծննդյան նպաստ ստանալու իրավունքից: Մերժման հիմք կարող է հանդիսանալ որևէ հասցեում կնոջ հաշվառում չունենալը, հղիության հավաստագրի ոչ ճիշտ կամ սխալներով լրացված լինելը և այլն: Մասնագետը նշեց նաև, որ 140 օրվա համար նպաստի չափը կազմում է 126 հազար 600 դրամ, իսկ վաղաժամ ծննդաբերության դեպքում կինը ստանում է 63 հազար դրամ նախածննդյան նպաստ:

Արմինե Գրիգորյան

 
 
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում «Հայկական քվե» կուսակցությունը՝ Հրայր Իսրայելյանի հետ միասին, այս անգամ հանդիպեց Լանջաղբյուրի բնակիչներինՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանԱկբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը Խաղաղության համաձայնագիրը կարևորագույն փաստաթուղթ է, և ավելի տրամաբանական կլիներ ունենանալ դրա սահմանադրականության վերաբերյալ եզրակացությունը, որովհետև դրանից է բխում ԹՐԻՓՓԸ. Արեգա ՀովսեփյանՆույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութՁերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր ԿամենդատյանՎաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակՕդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՉհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանԱկբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերՖասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՄի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալԴեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԴեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա Ղահրամանյան