Ուկրաինայում կոալիցիան սատարել է Կառավարության նոր կազմը
ՄիջազգայինՈւկրաինայում կոալիցիան բացարձակ մեծամասնությամբ սատարել է երկրի նոր Կառավարության համաձայնեցված կազմը: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Գերագույն ռադայի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Ստոլյարչուկը:
Ըստ ՈՒՆԻԱՆ-ի, Ստոլյարչուկը նաեւ հաղորդել է, որ Գերագույն ռադայում կոալիցիան սատարել է վարչապետի պաշտոնում Վլադիմիր Գրոյսմանի թեկնածության առաջադրումը:
«Ժողովրդական ճակատ» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Կոդոլան իր հերթին նշել է, որ կոալիցիան Գերագույն ռադայի խոսնակի պաշտոնում առաջադրել է Անդրեյ Պարուբիի թեկնածությունը:
Հիշեցնենք, որ փետրվարին Գերագույն ռադայի պատգամավորները Կառավարության աշխատանքն անբավարար էին գնահատել, սակայն Արսենի Յացենյուկի հրաժարականի օգտին չէին կարողացել քվեարկել: Ապրիլի 10-ին, սակայն, Յացենյուկը հայտարարել էր հրաժարականի մասին: