12 մարդ է զոհվել Պապուա-Նոր Գվինեայում ինքնաթիռի կործանման հետեւանքով
ՄիջազգայինՊապուա-Նոր Գվինեայում թեթեւշարժիչավոր ինքնաթիռն ընկել է ճահիճը, զոհվել են օդանավում գտնվող բոլոր 12 մարդիկ, ներառյալ 3 երեխաներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, իրադարձությունների վայրից հաղորդել են ԶԼՄ-ները՝ հղում անելով իշխանություններին:
Sunbird Aviation տեղական ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը վայրէջք կատարելիս ընկել է Կիունգա քաղաքի օդանավակայանից ոչ հեռու:
Նախնական տվյալներով՝ կործանման պատճառ է դարձել ինքնաթիռի շարժիչի խափանումը:
Օդաչուն Ավստրալիայի քաղաքացի էր, ինչն արդեն հաստատել են Ավստրալիայի ավիացիոն իշխանությունները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: