Էրդողանը փախստականների հոսքը Եվրոպա մուսուլմանների համար որակել է որպես ամոթի աղբյուր
ՄիջազգայինՌուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Եվրոպա միգրացիոն հոսքն անվանել է որպես մուսուլմանների համար ամոթի աղբյուր:
Ելույթ ունենալով Ստամբուլում ընթացող Իսլամական համագործակցություն կազմակերպության (ԻՀԿ) գագաթնաժողովում՝ Էրդողանը հայտարարել է. «Էգեյան ծովով Եվրոպա նավակներով լողում են գործնականում միայն մուսուլմանները, դա մեզ համար ամոթի աղբյուր է: Միլիոնավոր մարդիկ ռիսկի ենթարկելով իրենց կյանքն ու անվտանգությունը, ընտրել են այդ վտանգավոր ուղին, և մենք համատեղ պետք է մտածենք փախստականների նման հոսքի պատճառների մասին»:
Էրդողանը հավելել է, որ Թուրքիայի կողմից Էգեյան ծովում փրկած փախստականների թիվը հասել է 100.000 մարդու: