ԻՊ-ի գրոհայինների թիվն Իրաքում և Սիրիայում գերազանցում է 30 000-ը. ՄԱԿ
ՄիջազգայինԱվելի քան 30 000 գրոհայիններ ողջ աշխարհից մասնակցում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման արշավներին Իրաքում և Սիրիայում: ТАСС-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան ԿԻ Մունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում:
Նա նաև կոչ է արել լուծել ահաբեկիչներին մի շարք երկրների կողմից հատկացվող աջակցության հարցը` զգուշացնելով ծայրահեղականության դեմ պայքարի չափազանց կոշտ միջոցների հետևանքների մասին:
«Ավելի քան 30 000 մարդ է միացել ԻՊ-ին Սիրիայում և Իրաքում: Այդ արտասահմանցի գրոհայինները զգալի սպառնալիք են ներկայացնելու իրենց հայրենիքի և երրորդ երկրների համար, երբ վերադառնան», - ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Նա նաև ընդգծել է ահաբեկչության դիմակայությանն ուղղված ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերի իրագործման անհրաժեշտությունը, որոնք պատժամիջոցներ են նախատեսում ահաբեկչական խմբավորումների դեմ: