ԱՄՆ-ն մտադիր չի եղել ուժով հեռացնել նախագահ Բաշար ալ-Ասադին. Սպիտակ տուն
ՄիջազգայինԱՄՆ-ն չի ծրագրել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ուժով հեռացումը: РИА Новости-ի հաղորդմամբ` այս մասին ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստ:
Մեկնաբանելով Բարաք Օբամայի հայտարարությունն այն մասին, որ Լիբիայում ներխուժումն իր գլխավոր սխալն էր նախագահի պաշտոնում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի «ուղիղ գծի» ժամանակ նշել է, որ ամերիկացիները նույն սխալը կրկնել են նաև Սիրիայում:
«ԱՄՆ-ն չի մոտեցել այն սցենարին, ըստ որի՝ պատրաստ կլիներ ռազմական ուժ կիրառելով հեռացնել նախագահ Ասադին պաշտոնից: Դա այն չէ, ինչին կողմ է եղել Բարաք Օբաման», - մեկնաբանել է Էռնեստը: