Էրդողանին վիրավորած գերմանացի կատակերգուի դեմ գործ կհարուցվի
ՄիջազգայինԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ընդունել է Թուրքիայի դիմումն այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին վիրավորական բանաստեղծություն կարդացած կատակերգու Յան Բյոհմերմանին պատասխանատվության ենթարկելու առնչությամբ:
Ինչպես հաղորդում է The Independent-ը, Մերկելը հայտարարել է, որ Գերմանի այի կառավարող կուսակցության մեջ տարբեր կարծիքներ կային այս հարցի առնչությամբ:
«Քննարկումների արդյունքն այն է, որ Գերմանիայի կառավարությունը այս խնդրի առնչությամբ գործ կհարուցի»,- նշել է Մերկելը՝ հավելելով, որ ինքը մեկնաբանություններ չի անի գործի մանրամասների առնչությամբ:
Բյոհերմանը Թուրքիայի առաջնորդին անվանել էր «այծի հետ սեռական հարաբերություններ ունեցող, ով քրդերին հարվածներ հասցնելուց մանկական պորնոգրաֆիա է դիտում»: «Էրդողանն, իհարկե, փոքր պոչ ունեցող նախագահ է»,- ասել էր Յան Բյոհերմանը: