Ֆեդերիկա Մոգերինին ժամանել է Թեհրան
ՄիջազգայինԸնդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ապրիլի 16-ին ժամանել է Իրանի իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրան: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է իրանական Irna գործակալությունը:
Այցի շրջանակում Մոգերինիին ուղեկցում են քաղաքական և տնտեսական պատվիրակության հարցերով բարձրաստիճան անդամներ, այդ թվում և ԵՄ յոթ հանձնակատարներ էներգետիկայի, գիտական ուսումնասիրությունների, շրջակայքի, կրթության, սպորտի և արդյունաբերության ոլորտներից:
Մոգերինին արդեն հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ: Նախատեսվում է նրանց ճեպազրույցը լրագրողների հետ: