Իրանը հրաժարվում է նավթի արդյունահանման սառեցման բանակցություններին մասնակցելուց. ԶԼՄ-ներ
ՄիջազգայինReuters գործակալության աղբյուրները տեղեկացրել են, որ Իրանը չի մասնակցի նավթի արդյունահանման սառեցման հարցի շուրջ Դոհայում կայանալիք բանակցություններին:
Աղբյուրի հաղորդմամբ` Թեհրանը տեղեկացրել է, որ կիրակի Քաթարի մայրաքաղաքում կայանալիք հանդիպմանը կարող են մասնակցել այն երկրները, որոնք համաձայն են արդյունահանման ծավալների սառեցմանը:
Նախօրեին հաղորդվում էր, որ Իրանի նավթի նախարարի փոխարեն Դոհա բանակցությունների կմեկնի ՕՊԵԿ-ում (Նավթ արդյունահանող երկրների կազմակերպություն) Իրանի ներկայացուցիչ Հոսեյն Արդեբիլին: