ՌԴ-ն ամրապնդում է դիրքերը Հնդկաստանի նավթային շուկայում. The Wall Street Journal
ՄիջազգայինՌուսաստանը արագորեն ամրապնդում է իր դիրքերը Հնդկաստանի նավթային շուկայում, որը շուտով կդառնա կարևորագույններից մեկն աշխարհում:
Ինչպես փոխանցում է ТАСС-ը` այս մասին ասվում է The Wall Street Journal ամերիկյան պարբերականի հոդվածում:
«Ռուսաստանը նոր ճակատ է բացում Հնդկաստանում համաշխարհային նավթային շուկայի մեծ բաժնի համար պայքարում»,- ասվում է հոդվածում: Պարբերականի գնահատումներով` այդ մասին են վկայում ռուսական «Ռոսնեվթ» ընկերության` հնդկական Essar Oil նավթավերամշակման գործարանին այս տարի «սև ոսկու» մատակարարումներ սկսելու, ինչպես նաև այդ ձեռնարկության 49 տոկոս բաժնեմասի ձեռքբերման գործընթացը ավարտին հասցնելու ծրագրերը:
«Տվյալ գործարքի արդյունքում Ռուսաստանը ստանում է ոչ մեծ, սակայն ռազմավարական նշանակություն ունեցող ցատկահարթակ հնդկական նավթային շուկայում առաջախաղացման համար, որը դառնում է կարևորագույն շուկաներից մեկը ողջ աշխարհում»,- գրում է ամերիկյան պարբերականը:
Պարբերականը նշում է, որ Հնդկաստանը ապագայում պետք է դառնա ողջ աշխարհում նավթի խոշորագույն սպառողներից մեկը Չինաստանի հետ միասին: