Երկրաշարժ՝ Էկվադորում. կա 41 զոհ
Միջազգային1in.am-ը գրում է.
Էկվադորի ափերին տեղի ունեցած 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով մահացել է 41 մարդ ՝ գրում է korrespondent.net-ը:
ԱՄՆ աշխարհագրական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մուիսնե առափնյա քաղաքից 27 կմ հարավ-արևելք, օջախը՝ 19 կմ խորության վրա:
Մայրաքաղաքում, որը գտնվում է էպիկենտրոնից 170 կմ հեռավորության վրա, երկրաշարժը զգացվել է 40 վայրկյանի ընթացքում. մարդիկ խուճապահար լքել են տները:
Ցունամիների նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնը տեղեկացրել է վտանգավոր ալիքների սպառնալիքի առաջացման մասին էպիկենտրոնից մինչև 300 կմ հեռավորության վրա: Իշխանությունները բնակիչներին խորհուրդ են տվել հեռանալ առափնյա շրջաններից: Էկվադորի վեց նահանգներում հայտարարվել է արտակարգ իրավիճակ: