Էկվադորում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 77-ի
ՄիջազգայինԷկվադորում տեղի ունեցած 7.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը կտրուկ աճել է՝ 41-ից հասնելով 77-ի: Ինչպես նշում է lenta.ru-ն, այս մասին պաշտոնապես հայտարարել է Էկվադորի փոխնախագահ Խորխե Գլասը՝ հավելելով, որ երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է՝ 588-ի:
Աղբյուրը մանրամասնում է, որ երկրի նախագահ Ռաֆայել Կորեան Էկվադորում արտակարգ իրավիճակ է հայտարարել, ինչպես նաև ազգային մոբիլիզացման հրամանագիր ստորագրել:
Ականատեսների փոխանցմամբ, հյուսիսային Գուայակիլ քաղաքում բնական աղետի հետևանքով կամուրջ է փլուզվել: Այժմ Էկվադորում և Պերուում ցունամիի վտանգ է հայտարարվել: