Քուվեյթում գործադուլի պատճառով կտրուկ կրճատվել է նավթարդյունաբերությունը
ՄիջազգայինՔուվեյթի նավթային ընկերությունները ստիպված են եղել կտրուկ կրճատել վառելիքի արտադրությունը՝ կապված նավթային ոլորտի աշխատողների գործադուլի հետ, ձեռնարկություններն աշխատում են հատուկ սխեմայով։
Քուվեյթի նավթային եւ նավթաքիմիական ոլորտի աշխատողները անժամկետ գործադուլ են հայտարարել այսօր՝ ապրիլի 17-ին։ Իշխանությունների հետ տարաձայնությունները ծագել են պետական աշխատողների աշխատավավարձի մասին նոր օրինագծից նավթային ոլորտը դուրս թողնելուց հետո։ Միության տեղեկատվությամբ, գործադուլին միացել մոտ հազար մարդ։
«Իրավիճակը կայուն է ընկերության երեք գործրաններում։ Այժմ ձեռնարկությունը արտադրում է օրական 520 հազար բարել նավթ, մինչդեռ գործադուլից առաջ այդ ցուցանիշը հասնում էր 930 հազար բարելի»,-հայտարարել է Ազգային նավթային ընկերության ղեկավար Մոհամեդ Գազի ալ-Մութայրին։