Բրյուսելում երեք հազար մարդ է մասնակցում «Ահաբեկչության եւ ատելության դեմ երթին»
ՄիջազգայինԲրյուսելում ավելի քան երեք հազար մարդ է մասնակցում «Ահաբեկչության եւ ատելության դեմ երթին»: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Soir պարբերականը:
Մարդիկ երթին մասնակցել են իրենց երեխաների հետ միասին: Քայլարշավին միացել են նաեւ մահմեդականներ:
Սպասվում է, որ ընդհանուր առմամբ երթին շուրջ 15 հազար մարդ կմիանա: Երթի ավարտին մասնակիցների առջեւ ելույթ կունենան Բրյուսելի օդանավակայանի աշխատակիցներ եւ ահաբեկչությունների հետեւանքով տուժածներ: Զոհերի հիշատակին ծաղիկներ կխոնարհեն: