Հռոմի պապն իր օդանավով Իտալիա է տեղափոխել փախստականների ընտանիքներին
Միջազգայինռոմի պապ Ֆրանցիսկոսը հունական Լեսբոս կղզի կատարած այցի շրջանակներում իր ինքնաթիռով Իտալիա է տեղափոխել փախստականների՝ 12 հոգուց բաղկացած 3 ընտանիքի:
Ինչպես հայտնում է Independent-ը, Վատիկանի տարածած հայտարարությունոում նշվում է, որ պոնտիֆիկոսի առաջարկով Իտալիայի մայրաքաղաք Հռոմ տեղափոխվածներից 6-ը երեխաներ են:
Աղբյուրը մանրամասնում է, որ Ֆրանցիսկոսի ինքնաթիռով Հռոմ տեղափոխված ընտանիքներից 2-ը փախել են Դամասկոսից, իսկ մյուսը՝ Դեյր Էր Զորից:
Հիշեցնենք, որ Հռոմեական Կաթոլիկ եկեղեցու հովվապետը շաբաթ օրն այցելել էր Լեսբոս կղզի, որտեղ հանդիպել էր ժամանակավոր ապաստարան ստացած հազարավոր փախստականների: