Իրանը ցանկանում է մասնակցել Հնդկաստանի նավթավերամշակման ոլորտին. Հնդկաստանի ԱԳՆ
ՄիջազգայինԻրանը հետաքրքրված է Հնդկաստանի նավթավերամշակման ոլորտով: Այս մասին Իրանի և Հնդկաստանի արտգործնախարարներ Սուշմա Սվարաջի և Մուհամմադ Ջավադ Զարիֆի հանդիպումից հետո հայտարարել է Հնդկաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Վիկաս Սվարուփը՝ գրում է LANS գործակալությունը:
«Երկու կողմերը քննարկել են էներգետիկ համագործակցությունը: Իրանյան կողմը հայտարարել է, որ ուրախ կլինի մասնակցելու հնդկական նավթավերամշակման ոլորտի աշխատանքներին»,- ասել է Սվարուփը:
Կողմերը նաև «կառուցողական բանակցություններ» են վարել Իրանում հնդկական ONGC Videsch ընկերության կողմից բացված Ֆարզադ-Բ նավթահորի շուրջ: Սվարուփը նշել է, որ շահագրգիռ ընկերություններին հանձնարարվել է մոտ ժամանակներում ավարտել համաձայնագրի պայմանների շուրջ բանակցությունները: