Իրանի արտգործնախարարը հաջորդ շաբաթ կմեկնի Բաքու
ՄիջազգայինԱդրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մասնակցելու է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ Գլոբալ ֆորումին, որը Բաքվում անցկացվելու է ապրիլի 25-27-ը: Այս մասին այսօր հայտնել է Բաքվում Իրանի դեսպանատունը:
Այցի շրջանակներում ծրագրված են Իրանի արտգործնախարարի երկկողմ հանդիպումները Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ:
Ֆորումի աշխատանքի երեք օրվա ընթացքում կանցկացվի մոտ 30 նստաշրջան:
Ավելի վաղ հաղորդվել է, որ հաջորդ շաբաթ Բաքու է մեկնելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: