«Իսլամական պետությունը» թուրքական տանկ է ոչնչացրել
Միջազգային«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հյուսիսային Իրաքում թուրքական տանկ է ոչնչացրել, գրում է almasdarnews.com-ը:
Ահաբեկչական խմբավորումը Թուրքական զինուժի և քրդական պեշմերգայի հարձակումը ետ է մղել: Չկարողանալով առաջ շարժվել է, վերջիններս նահանջել են:
Քրդական պեշմերգայի և «Իսլամական պետության» բաժանարար գիծ հանդիսացող Բարիմա գյուղի մոտակայքում էլ ահաբեկիչները խոցել են թուրքական տանկը: