Թուրքիայում քուրդ զինյալները երկու զինվոր են սպանել
ՄիջազգայինԹուրքիայի քրդաբնակ Շըրնաք նահանգում Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամները հերթական գործողությունն են իրականացրել թուրքական զինված ուժերի դեմ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբը:
Քուրդ զինյալների կողմից ինքնաշեն պայթուցիկի գործի դրման հետևանքով զոհվել է երկու թուրք զինվոր, իսկ չորս զինվոր և երկու ոստիկան վիրավորվել են: