Երևան, 01.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ» Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Մարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ» Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ» «Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ» «Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ» Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»


Բրիտանական միջազգային կազմակերպությունը դատապարտել է Ադրբեջանում միակ անկախ Meydan TV-ի դեմ դատական գործ սկսելը

Միջազգային

 Խոսքի ազատության պաշտպանության Index on Censorship միջազգային կազմակերպությունը (Մեծ Բրիտանիա) հանդես է եկել Ադրբեջանում միակ անկախ Meydan TV հեռուստաալիքի դեմ քրեական գործ սկսելը դատապարտող հայտարարությամբ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է azadliq.info լրատվական կայքը:

«Meydan TV հեռուստաալիքը եւ նրա աշխատակիցներն անողոք հետապնդումների եւ ճնշումների են ենթարկվել Ադրբեջանի իշխանության կողմից: Ադրբեջանում լրագրողներին եւ այլ քննադատներին բանտեր ուղարկելու համար օգտագործվող նմանատիպ մեղադրանքներ են առաջադրվել նաեւ Meydan TV հեռուստաալիքի դեմ: Այդ քերական գործը ցույց է տալիս, որ Ադրբեջանի կառավարությունը նպատակ չունի փոխելու ազատ մամուլի, խոսքի ազատության դեմ իր վերաբերմունքը», -հայտնել է Index on Censorship-ի ներկայացուցիչ ՄելոդիՓեթրին:

Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ Meydan TV-ի եւ աշխատակիցների դեմ այդ հետապնդումները նոր չեն: Այդ մամուլի օրգանի աշխատակիցներն ու նրանց մերձավորները պարբերաբար ճնշումների են ենթարկվում եւ սպառնալիքներ ստանում:

Բրիտանական միջազգային կազմակերպությունն ընդգծել է, որ Ադրբեջանում ճնշումների է ենթարկվում նաեւ 2013 թվականին խոսքի ազատության պարգեւի հաղթող «Ազադլըգ» թերթը, ինչի հետեւանքով հրատարակությունը հայտնվել էր սնանկանալու շեմին եւ որոշ ժամանակով հարկադրաբար դադարեցրել էր գործունեությունը:

Հեռուստաալիքի փաստաբան Էլչին Սադըգովը «Թուրան»-ին հայտնել է, որ Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել Meydan TV հեռուստաալիքի 15 լրագրողների դեմ:

«Լրագրողներին արգելվել է երկրից ելքը, որոշների մոտ խուզարկություններ են անցկացվել եւ սարքավորումներ առգրավվել, ինչն արվել է նրանց վրա ճնշում գործադրելու միջոցով Meydan TV-ի ղեկավարության եւ գործընկերների դեմ ցուցմունքներ կորզելու նպատակով», -ասել է նա:

Ըստ նրա, քրեական գործն իշխանությունները հարուցել են Մինգեչաուրում բնակչության բողոքի ակցիայի հետաքննության ժամանակ Meydan TV-ի ցուցադրած տեսանօութի պատճառով, որը պատմել էր այն մասին, թե ինչպես են ոստիկանները բերման ենթարկված ցուցարարին խոշտանգումներից հետո նետել ոստիկանության շենքի պատուհանից: Բողոքի ակցիայի տեսանյութի ցուցադրությունը լրջորեն անհանգստացրել է իշխանություններին:

Meydan TV-ն ստեղծվել է 2013 թվականին, նրա գլխավոր գրասենյակը գտնվում է Գերմանիայում: Նախագիծը ղեկավարում է նախկին խղճի բանտարկյալ եւ բլոգեր Էմին Միլլին:

Միլլին հայտարարել է, որ լրատվամիջոցը չի զբաղվել որեւէ անօրինական գործունեությամբ: Ադրբեջանում Meydan TV-ին ոչ մի բիզնես գործունեություն չունի: Լրագրողների հետ համագործակցում է միայն հասարակական սկզբունքներով: Այդ պատճառով Միլլին գտնում է, որ աբսուրդ է իրենց դեմ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, հարկերից խուսափելու  հոդվածներով հետաքննության անցկացումը, քանի որ իրենք հարկային պարտավորությունները կատարում են Գերմանիայի կառավարության հանդեպ:

Meydan TV-ի միակ նպատակը հանդիսանում է միջազգային համաձայնագրերի շրջանակում անկախ պրոֆեսիոնալ լրատվական գործունեության իրականացումը:

«Մեր միակ «հանցագործությունը» ազատ խոսքի մեր իրավունքի օգտագործումն է», -հայտարարել է Էմին Միլլին:

Նրա կարծիքով` Ադրբեջանում բացված քրեական գործը նպատակ է հետապնդում վախեցնել Meydan TV-ի հետ համագործակցող տեղացի լրագրողներին:

«Ադրբեջանում որեւէ անձ չկա, որը լիազորված է խոսել Meydan TV-ի անունից, ոչ մի լրագրող պատասխանատու չէ մեր գործունեության համար», -ասել է Միլլին:

Այդ քրեական գործով իշխանությունները խոչընդոտներ են ստեղծում լրագրողական գործունեության համար եւ ճնշում են դեմոկրատական մթնոլորտը, հայտարարել է նա:

 

Գնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումԱզատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն քաղաքական ու խղճի բոլոր բանտարկյալներին Երևանում և Բաքվում. Մենուա ՍողոմոնյանՏորֆային տարածքներում արևային վահանակները կօգնեն վերականգնել թռչունների պոպուլյացիաները Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ»Մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձի համար պետք է առաջարկենք շատ լավ պայմաններ. Արսեն ԳրիգորյանԽոսքից` գործ. հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն. տեսանյութՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ»Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ»Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք ՉալաբյանՄարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ»Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ»Մյուսները՝ հե՞չ. «Փաստ»Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանՕգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՄի՛ եղիր հեզ. Նարեկ Կարապետյանը դիմել է Ռուբեն ՀախվերդյանինԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուՀանքարդյունաբերության ապագան՝ թվային լուծումներում. Mining Innovation Summit 2026Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԺամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարըՄեզ վրա հարձակվելով՝ ահաբեկիչները թաքցնում են իրենց իրական դրդապատճառները և մեղադրում մեզ ռազմական ապրանքներ վաճառելու մեջ․ Տատյանա ԿիմԽաբի Ալոնսոն միանում է ՖԻՖԱ-ի դեմ բողոքի ալիքինԻսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է Մարոկկո«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասինԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելՄարուքյանը ահազանգում է․ Ադրբեջանը հայերին ներկայացնում է որպես «մարդակերներ»Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ)Moody's-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինՀայկական ձկնարտադրանքը հասանելի կլինի վրացական շուկայումԷբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկըՌուսաստանում կսկսեն ձյան և սառույցի մակնշումըԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին«Մերձավոր Արևելքի նոր խաղը․ նեղուցները դառնում են ճնշման գործիք»․ Արտակ ԶաքարյանԹբիլիսյան խճուղում բшխվել են «Nissan»-ը ու «Ford»-ըԿեղծ օղու արտադրության և շշալցման անօրինական արտադրամաս է բացահայտվել ԳյումրիումՆոր հաջողություններ Եվրոպայում․ «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների կրթական ուղևորությունները հեղինակավոր երաժշտական ակադեմիաներԵրբ հանքարդյունաբերությունն ու նորագույն տեխնոլոգիաները նույն ալիքի վրա ենՀանրային խորհրդարանի ստեղծման նպատակն է ժողովրդի ձայնը դարձնել լսելի. Արեգ Սավգուլյան