Ջո Վերհովենը ԻՊ-ի գործողությունները Սիրիայում ցեղասպանություն է որակում
ՄիջազգայինԱրդարադատությանմիջազգաին դատարանի դատավոր Ջո Վերհովենն այն կարծիքին է, որ ցեղասպանությունները ժողո վուրդների նկատմամբ իրականացվում են ոչ միայն պետությունների կողմից: «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի ընթացքում Վերհովենն ընդգծեց, որ ցեղասպանություն է նաև այն, ինչ անում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Սիրիայում: «Նրանք հարձակումներ են իրականացնում մարդկանց խմբավորումների դեմ, որոնք իսլամ չեն դավանում: Այսինքն, փորձում են ոչնչացնել մարդկանց՝ ելնելով ռասայական և կրոնական նկատառումներից, իսկ սա արդեն ցեղասպանություն է: Պարտադիր չէ, որ ցեղասպանությունն իրականացնի պետությունը, մենք տեսնում ենք, որ «Իսլամական պետություն»-ն էլ ցեղասպանություն է իրականացնում՝ չլինելով պետություն»,- ասաց Վերհովենը:
Նրա խոսքով՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումները ոչնչացնում են եկեղեցիներ և հուշարձաններ, ինչն արդեն խոսում է ցեղասպանության մասին: «Հարկավոր է համարձակություն ունենալ և ասել, որ սա ցեղասպանություն է: Պետք չէ պարզապես ասել, որ սրանք դժբախտ դեպքեր են: Սա ցեղասպանություն է, և եթե միջոցներ չձեռնարկվեն այն կանխելու համար, հետևանքներն ավելի ծանր են լինելու»,- ասաց Վերհովենը:
Երևանում մեկնարկել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումը: Այն հիմնականում կենտրոնացված կլինիցեղասպանություն վերապրած կենդանի անձանց և փախստականների խնդիրների վրա: Գլոբալ ֆորումն ունենալու է 4 հիմնական բաժիններ: Ֆորումիպաշտոնական բացումը իրականացրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Դրանից հետո տեղի են ունենում նիստեր: Փակման բաժնում էլնախատեսված են մասնակիցների ելույթները: Գլոբալ ֆորումը լուսաբանելու համար հավատարմագրվել են 70-ից ավել արտասահմանյանլրատվամիջոցներ: