Վրաստանի նախագահն սկսել Է հյուսել՝ ծխելը թողնելու համար
ՄիջազգայինՎրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Ֆրանսիայի RFI ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ պատմել Է, որ տարվել Է գործելով, որն իրեն օգնում Է պայքարել վնասակար սովորության՝ ծխելու դեմ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Ինչպես նշել Է նախագահը, հյուսելը հրաշալի հոբբի Է, որն ինքն օգտագործել Է ծխելը թողնելու նպատակով գործադրած իր «դրամատիկ ջանքերում», մեջբերում Է անում Վրաստանի ղեկավարի վարչակազմը:
Ըստ որում նախագահը նաեւ նախազգուշացրել Է մյուս ծխողներին, որ «դա նրանց չի օգնի»: