Երևան, 01.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ» Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Մարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ» Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ» «Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ» «Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ» Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»


Գերմանիայի թուրք պատգամավորը ներողություն է խնդրել հայերից Ցեղասպանության համար

Միջազգային

 Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգի հայ համայնքում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումները սկսվեցին Գյոփինգենի Սուրբ Խաչ Հայ Առաքելական եկեղեցում մատուցված Սուրբ պատարագից, որին  հաջորդեց  եկեղեցու առջեւ տեղադրված խաչքարի առաջ Հայոց Ցեղասպանության Սրբոց Նահատակաց բարեխոսական հատուկ կարգ։  Այն շարունակվեց Շտուտգարդի հայոց գերզմանատան խաչքարի առջեւ, ուր կրկին հավաքվել էին մի քանի հարյուր համայնքայիներ։ Արարողությունից հետո համայնքի հոգեւոր հովիվ՝ Արժանապատիվ Տ․Տիրատուր քհն․ Սարդարյանը դիմելով ներկաներին, պատվիրեց չմոռանալ, այլ սրտերում փորագրել հիշատակը Հայոց ցեղասպանության զոհերի։ «Այսօր մեզ փորձում են համոզել մոռանալ, բայց ինչպես կարելի է մոռանալ կորուստները եկեղեցիների ու տարածքների, բայց մանավանդ միլիոնավոր մարդկանց, որ զոհ դարձան եւ նույնիսկ չծնվեցին…»,- ասաց Տեր հայրը։ Իր սրտի խոսքով ելույթ ունեցավ նաև համայնքի ամենատարեց անդամներից մեկը՝ դոկտոր Ներես Քարայանը, ով հիասքանչ հայերենով իր խոսքն ուղղեց ներկաներին, անդրադառնալով Հայոց ցեղասպանության ոճրագործությանը, դատապարտելով թշնամուն, պահանջելով հայ երիտասարդներից ավելի հայացած, ավելի հավատացյալ դարձած, վերադառնալ տները, հիշել, չմոռանալ եւ լինել պահանջատեր։

Ինչպես տեղեկացրին Բադեն-Վյուրթեմբերգի հայ համայնքից, Շտուտգարտի կենտրոնական միջոցառումը տեղի ունեցավ բողոքական Մարթին Լյութեր եկեղեցում։ Հոգեւոր հովվի ողջույնի խոսքից հետո ելույթ ունեցավ Բադեն-Վյուրթեմբերգի Լանդթագի պատգամավոր, կանաչների կուսակցության անդամ  Վիլի Հայդերը։ Նա ոչ միայն հստակորեն դատապարտեց Թուրքիային՝ Ցեղասպանությունը չճանաչելու համար, այլեւ խոսեց Գերմանիայի մեղսակցության մասին եւ վստահեցրեց ներկաներին, որ կանաչների կուսակցությունն ամեն ջանք պետք է թափի, որ հունիսի 2- ին Գերմանիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Ելույթ ունեցավ նաեւ ազգությամբ թուրք, քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությունից Բիրգյուլ Ակփինարը, ով ներողություն խնդրեց հայ ժողովրդից Ցեղասպանության համար` գլուխ խոնարհելով զոհերի առջեւ, դատապարտելով Թուրքիայի այսօրվա իշխանություններին։ Նա նույնպես խոստացավ, ամեն ջանք ներդնել, որպեսզի Գերմանիայի Բունդեսթագը ճանաչի Ցեղասպանությունը, եւ հնարավոր դառնա երկխոսությունը Գերմանիայում բնակվող հայերի, հույների, Պոնտոսի հույների, ասորիների եւ թուրք երիտասարդների միջեւ։ Ելույթ ունեցավ նաեւ Բ ադեն-Վյուրթենբերգի Բողոքական Եկեղեցու ներկայացուցիչ՝ պրոֆեսոր Ուլրիխ Հեկելը, ով իր ցավակցությունը եւ զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին, եւ հաստատեց բողոքական եկեղեցու բոլոր ուժերը ներդնել, որպեսզի ճանաչվի Հայոց ցեղասպանությունը։

Ողջույնի խոսքերից հետո տեղի ունեցավ երկար սպասված Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմի» կատարումը՝ մասնակցությամբ Բադ-Վիլբելի կամերային նվագախմբի, ZwischenTöne երգչախմբի, երգիչներ Անի Յորենցի եւ Գուրգեն Բաղեյանի, եւ  դիրիժոր Քլաուս Ալբերտ Բաուերի ղեկավարությամբ։ Հիասքանչ այս կատարումը, որը սինթեզ էր լատինական տեքստերի եւ հայկական երաժշտության, շատ հոգեհարազատ էր ինչպես գերմանացիներին, այնպես էլ հայերին։ Այդ երաժշտությունը մի փոքր կարծես թեթեւացրեց հայ ժողովրդի վիշտը, եւ ինչպես հոգեւոր հովիվն իր շնորհակալանքի խոսքում ասաց. «Մեր սրբադասված նահատակները իրենց բարեխոուսթյամբ նայում են մեզ եւ ուրախանում, որ մենք հիշում ենք իրենց, ուստի մենք էլ պետք է միանանք նրանց եւ միասին աղոթենք՝ «Հայր մեր, որ յերկինս ես»։ Համերգին ներկա էին շուրջ 400-ից ավելի հայ եւ գերմանացի, հույն եւ արամեացի։ Համերգի ավարտին հոտնկայս երկարատեւ ծափահարությունների արժանացավ ինչպես Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը», այնպես էլ նվավախմբի, երգչախմբի եւ մենակատարների կատարումը։

 

Ազատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն քաղաքական ու խղճի բոլոր բանտարկյալներին Երևանում և Բաքվում. Մենուա ՍողոմոնյանՏորֆային տարածքներում արևային վահանակները կօգնեն վերականգնել թռչունների պոպուլյացիաները Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ»Մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձի համար պետք է առաջարկենք շատ լավ պայմաններ. Արսեն ԳրիգորյանԽոսքից` գործ. հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն. տեսանյութՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ»Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ»Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք ՉալաբյանՄարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ»Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ»Մյուսները՝ հե՞չ. «Փաստ»Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանՕգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՄի՛ եղիր հեզ. Նարեկ Կարապետյանը դիմել է Ռուբեն ՀախվերդյանինԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուՀանքարդյունաբերության ապագան՝ թվային լուծումներում. Mining Innovation Summit 2026Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԺամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարըՄեզ վրա հարձակվելով՝ ահաբեկիչները թաքցնում են իրենց իրական դրդապատճառները և մեղադրում մեզ ռազմական ապրանքներ վաճառելու մեջ․ Տատյանա ԿիմԽաբի Ալոնսոն միանում է ՖԻՖԱ-ի դեմ բողոքի ալիքինԻսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է Մարոկկո«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասինԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելՄարուքյանը ահազանգում է․ Ադրբեջանը հայերին ներկայացնում է որպես «մարդակերներ»Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ)Moody's-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինՀայկական ձկնարտադրանքը հասանելի կլինի վրացական շուկայումԷբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկըՌուսաստանում կսկսեն ձյան և սառույցի մակնշումըԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին«Մերձավոր Արևելքի նոր խաղը․ նեղուցները դառնում են ճնշման գործիք»․ Արտակ ԶաքարյանԹբիլիսյան խճուղում բшխվել են «Nissan»-ը ու «Ford»-ըԿեղծ օղու արտադրության և շշալցման անօրինական արտադրամաս է բացահայտվել ԳյումրիումՆոր հաջողություններ Եվրոպայում․ «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների կրթական ուղևորությունները հեղինակավոր երաժշտական ակադեմիաներԵրբ հանքարդյունաբերությունն ու նորագույն տեխնոլոգիաները նույն ալիքի վրա ենՀանրային խորհրդարանի ստեղծման նպատակն է ժողովրդի ձայնը դարձնել լսելի. Արեգ ՍավգուլյանԷմոցիոնալ դիվանագիտություն․ Իշխանությունները կրկնում են է այն նույն սխալը, որը արվեց Ադրբեջանի դեպքումԱյս վարչակարգը բոլոր հնարավոր ձևերով կարող է մարդկանց զրկել ընտրելու իրավունքից. Աննա Կոստանյան