Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ» Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ» Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ» «Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»


Լոքյանն ընդունել է Համաշխարհաին բանկի մշակած ծրագրի թիմի անդամներին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի կողմից մշակված Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման (ՏՏԵԶ) ծրագրի թիմի անդամներին:

Այս մասին տեղեկացրին  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից:

Ողջունելով հյուրերին` նախարար Դավիթ Լոքյանը բարձր է գնահատել ծրագիրը և կարևորել այն՝ տարածքային համաչափ զարգացման, ենթակառուցվածքների բարելավման և զբոսաշրջության խթանման առումով:

«Ծրագիրը մեր երկրի համար շատ կարևոր է և անհրաժեշտ: Տարածքների զարգացումը մեր առաջնահերթությունն է, և  կարծում եմ, որ ծրագիրն իր բաղադրիչներով ուղղակիորեն առնչվում է տարածքային կառավարման և զարգացման ընդհանուր ռազմավարությանը: Աղքատության կրճատում մարզերում, ﬔկ շնչին ընկնող ՀՆԱ-ի մակարդակի բարձրացում, տարածքների զբոսաշրջային գրավչություն. սրանք այն հիմնական խնդիրներն են, որոնց լուծումները ծրագիրը ապագայում պետք է տա»,- հանդիպման սկզբում ասել է նախարարը և պատրաստակամություն  հայտնել մարզային և համայնքային մակարդակով աջակցելու ծրագրի ընթացքին:

ՏՏԵԶ ծրագրի թիմի ղեկավար Ահմեդ Այվեդան  շնորհակալություն է հայտնել նախարար Դավիթ  Լոքյանին ջերմ ընդունելության համար և շնորհավորել պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: «Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ մենք ունենք երկարամյա և հաջողված  գործընկերություն: Այս ծրագիրը մեզ համար նույնպես շատ կարևոր է, մասնավորապես` զբոսաշրջության տեսանկյունից»,-ասել է Ահմեդ Այվեդան:

Նա մանրամասն ներկայացրել է ծրագրով նախատեսվող միջոցառումները, դրանց կյանքի կոչման ուղղությամբ իրականացվելիք քայլերը և ծրագրի ռազմավարութ յան թիրախները: Պարոն Այվեդան նշել է, որ ՏՏԵԶ ծրագրի նպատակը ենթակառուցվածքային ծառայությունների և ինստիտուցիոնալ կարողությունների բարելավումն է՝ ուղղված մեր երկրի ընտրված մարզերում տեղական տնտեսության զարգացմանը, զբոսաշրջային գրավչության բարձրացմանը, այդ թվում՝ մշակութային ժառանգության վերականգնմանը և զբոսաշրջային երթուղու զարգացմանը:  

ՏՏԵԶ ծրագրի նպատակաուղղվածության համատեքստում Դավիթ Լոքյանն ընդգծել է համակարգման ճշգրիտ մոդելի կիրառումը, որը հնարավորություն կտա ընտրել այնպիսի տարածքներ, որտեղ ներդրումներն ու ցուցաբերվող օժանդակությունը կհանգեցնեն ավելացված արժեքի ապահովման: Նախարարի համոզմամբ, օպտիմալ ծախսումներով մեծ արդյունք ստանալու համար տարածքներ ուղղվող բոլոր միջոցները պետք է համակարգվեն զուգահեռության և ուղղահայացության սկզբունքներով, այդպիսով թիրախային ամենաաղքատ տարածքները բերելով միջին զարգացման մակարդակի: 

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ծրագրի բաղադրիչներին, մասնավորապես` ժառանգության կենտրոնի վերականգնում և զբոսաշրջային շրջանի մշակում, պետական-մասնավոր ներդրում, ինստիտուցիոնալ զարգացում և այլն:

Հանրային ենթակառուցվածքներում մասնավոր ներդրումներ ներգրավելու տեսանկյունից նախարարը կարևորել է պետական-մասնավոր ներդրում բաղադրիչը և նշել, որ այն հետագայում այլ տարածքներում նույն մեխանիզմը կիրառելու լավ օրինակ կարող է դառնալ, քանի որ, նախարարի խոսքով, այդ կարգի համագործակցության փորձի պակաս կա երկրում:

Հանդիպմանը քննարկվել են Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրին վերաբերող մի շարք այլ հարցեր, ներկայացվել են առաջարկություններ:

 

Քրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՉհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանԱկբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերՖասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՄի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալԴեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԴեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ»Գավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՆիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանԱյս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ»«ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովՄեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ ԿարապետյանCOP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանՀայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ»Այն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք ՉալաբյանԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը. տեսանյութՊատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ»Հոկտեմբերի 16-ին և 17-ին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս տարի կրում էր ռեսուրսներից՝ հնարավորություններ խորագիրըԱյսօր Ֆրանսիան արդեն իսկ կանգնած է բախտորոշ որոշման առջև. Մհեր Ավետիսյան«Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ»«Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ»Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Դժգոհություն... ձոներով. «Փաստ»