Թուրք եւ քուրդ պատգամավորների միջեւ ծեծկռտուք` Թուրքիայի խորհրդարանում
ՄիջազգայինԹուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) եւ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) պատգմավորների միջեւ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական DemokratHaber լրատվական կայքը, ԺԴԿ-ի Շիռնաքից ընտրված պատգամավոր Ֆերհաթ Էնջուն ելույթում քննադատել է քուրդ քաղաքացիների դեմ Թուրքիայի զինված ուժերի ռազմական գործողությունները` նշելով, որ Սիլոպիում իրագործվող հարձակումների ժամանակ թուրք զինվորները սպանել են խաղաղ բնակիչների եւ երեխաների:
Քուրդ պատգամավորի փաստերով բարձրաձայնումը զայրացրել է ԱԶԿ-ի պատգամավորներին: Նրանք հարձակվել են Էնջուի վրա եւ սկսել ծեծել նրան:
ԺԴԿ-ի պատգամավորները, այդ թվում` կանայք, մոտեցել են ամբիոնին իրենց կուսակցին պաշտպանելու համար:
Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ նման միջադեպերը հաճախակի են թուրքական խորհրդարանում, սակայն, վերջինն առանձնանում է նրանով, որ դա իշխող եւ քրդամետ կուսակցությունների պատգամավորների միջեւ առաջին լուրջ բախումն է: