Բրիտանիայի ՊՆ-ն հայտարարել է Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի հազարավոր գրոհայինների ոչնչացնելու մասին
ՄիջազգայինԲրիտանական ռազմաօդային ուժերը անցած 18 ամիսների ընթացքում «Իսլամական պետություն» խմբավորման շուրջ 1000 գրոհայինների են վերացրել: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը:
«Թագավորական ռազմաօդային ուժերի ռմբակոծության արդյունքում 2014-ի սեպտեմբերից ի վեր 974 ծայրահեղականներ է ոչնչացվել Իրաքում, ևս 22-ը սպանվել են Սիրիայում, երբ Բրիտանիայի խորհրդարանը կողմ է քվեարկել ԻՊ-ի դեմ գործողությունների անցկացման շրջանակն ընդլայնելու համար», - ասվում է պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Միևնույն ժամանակ Բրիտանիայի ՊՆ-ն ընդգծել է, որ բրիտանական օդուժի հարվածներից խաղաղ բնակիչների շրջանում զոհեր չեն եղել:
Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը ևս հանդես է եկել հայտարարությամբ` հաղորդելով, որ երկրի արևելյան Նանգարհար նահանգում ոչնչացրել է «Իսլամական պետության» զենքի և ֆինանսների ղեկավարին: