Թուրքիայի ոստիկանությունը Ստամբուլի կենտրոնում ավելի քան 200 ցուցարարի է ձերբակալել
ՄիջազգայինԹուրքիայի ոստիկանությունը Ստամբուլի կենտրոնում Աշխատավորների միջազգային համերաշխության օրվան նվիրված տոնակատարությունների ժամանակ ավելի քան 200 ցուցարարի է ձերբակալել՝ գրում է ria.ru-ն:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ արգելվում է Թաքսիմ հրապարակում տոնակատարությունների և երթերի անցկացումը: Տեղական իշխանությունները մի շարք արհմիությունների թույլատրել են տոնը նշել օդանավակայանից ոչ հեռու գտնվող Բաքըրքյոյի շրջանում:
Ոստիկանությունը ցույցը ցրելու համար արցունքաբեր գազ և ջրցաններ է օգտագործել: