Ուկրաինայում հարգում են Օդեսայի անկարգությունների զոհերի հիշատակը
ՄիջազգայինՄայիսի 2-ին լրանում Է Օդեսայի ողբերգության՝ զանգվածային անկարգությունների երկու տարին, որոնց հետեւանքով զոհվեց ավելի քան 40 մարդ եւ մի քանի հարյուրը վիրավորվեցին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես նշում Է BBC-ն, մինչ օրս չի ավարտվել այդ իրադարձությունների հետաքննությունը, եւ մեղավորները պատժված չեն:
Զանգվածային անկարգություններն սկսվել Էին, մի կողմից՝ «Չեռնոմորեց» եւ «Մետալիստ» ֆուտբոլային ակումբների եկրպագուների եւ, մյուս կողմից՝ ռուսամետ ակտիվիստների միջեւ:
Ծեծկռտուքներն սկսվել Էին քաղաքի կենտրոնում, բայց բախումն արագորեն տարածվել Էր նաեւ Օդեսայի այլ շրջաններում, մասնավորապես, Կուլիկովոյի դաշտում, որտեղ գտնվում Էր «Անտիմայդանի» ճամբարը: Հենց այնտեղ Էլ հրկիզվեց Արհմիությունների տունը, որտեղ տասնյակ մարդիկ այրվեցին:
Հիշատակի միջոցառումների նախաշեմին մայիսի 2-ին քաղաքում սահմանվել են անվտանգության ուժեղացված միջոցներ:
Ուկրաինայում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Յան Տոմբինսկին Ուկրաինայի իշխանություններին հորդորել Է անցկացնել Օդեսայի ողբերգական իրադարձությունների անկախ եւ բաց հետաքննություն եւ պատժել մեղավորներին:
Տակավին 2014 թվականի սեպտեմբերին Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել Է, որ ավարտել Է Օդեսայի իրադարձությունների հետաքննությունը: Սակայն մինչ օրս ոչ մի մարդ պատիժ չի կրել պատահածի համար, իսկ գործով հետաքննությունն այդպես Էլ համոզիչ արդյուքներ չի տվել: