Բաղդադում իրականացված պայթյունի հետեւանքով տասնյակ ուխտավորներ են զոհվել ու վիրավորվել
ՄիջազգայինԲաղդադի հարավ-արեւմուտքում առնվազն յոթ մարդ Է զոհվել պայթանյութով հանդերձված ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով, կան տասնյակ տուժածներ:
Զոհերի ստույգ թվաքանակի մասին տվյալները ճշտվում են: «Ասոշիեյթեդ պրես» գործակալության տվյալներով, որը վկայակոչում Է ոստիկանությանը, զոհվել Է 13 եւ տուժել 28 մարդ:
Ինչպես հաղորդվում Է, հարձակման թիրախը եղել Է շիա ուխտավորների խումբը: «Ֆրանսպրես»-ի աղբյուրների տվյալներով՝ սպանվածների թվում կան կանայք ու երեխաներ:
Ներկայում Բաղդադի հյուսիս են ուղեւորվում տասնյակ հազարավոր շիա ուխտավորներ: Այնտեղ Է գտնվում շիա իմամ Մուսա ալ Քազիմի դամբարանը:
Առայժմ ոչ ոք չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը: Մինչդեռ այս գրոհը հիշեցնում Է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման կողմից կազմակերպվող հարձակումների գործելակերպը:
Անցյալ շաբաթվա վերջին Բաղդադում տեղի Է ունեցել ավտոմեքենայի պայթյուն, որի հետեւանքով 21 մարդ Է զոհվել: Բաղդադում մի շարք պայթյուններ են իրականացվել ապրիլի սկզբին, զոհերի թիվը հասել Է 25-ի:
Ապրիլի սկզբից Իրաքի մայրաքաղաքում կատարված հարձակումների զոհերի թիվը գերազանցել Է 50-ը: