ԵՀ-ն 3 մլն եվրո Է հատկացնում Սիրիայում երեխաներին պոլիոմիելիտի դեմ պատվաստելու համար
ՄիջազգայինԵվրահանձնաժողովը (ԵՀ) մայիսի 3-ին հայտարարել Է, որ երեք միլիոն եվրո Է տրամադրում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից Սիրիայում երեխաներին պոլիոմիելիտի դեմ պատվաստումն ապահովելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ միջոցները նախատեսված են «պաշարված, դժվարամատչելի եւ անբավարար սպասարկվող շրջաններում» երկու միլիոն սիրիացի երեխաների պատվաստելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: