«Ջաբհաթ ան-Նուսրայի» ահաբեկիչները հարձակում են նախաձեռնել Հալեպի ուղղությամբ
ՄիջազգայինՀալեպի մերձակայքում թեժ մարտեր են ընթանում սիրիական բանակի ու կամավորների և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման միջև:
Ինչպես հաղորդում է «Ռիա-Նովոստին», պաշտպանական մարտերում սիրիական բանակը կիրառում է նաև ռազմաօդային ուժեր:
Մինչ հարձակումը սկսելը ահաբեկիչները ուժեղ հրետակոծության են ենթարկել Հալեպի բնակելի թաղամասերը, որի արդյունքում կա առնվազն 20 զոհ:
Սիրիայում հրադադարի ռեժիմը հաստատվել էր փետրվարի 27-ին, որը, սակայն, չէր տարածվում «Իսլամական պետություն» և «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների վրա: