Շվեդիայում 81 տարեկան հասակում վախճանվել Է հռչակավոր քանդակագործ Կառլ Ռեյտերսվերդը
ՄիջազգայինԿյանքի 82-րդ տարում Շվեդիայում վախճանվել Է հռչակավոր նկարիչ եւ քանդակագործ, յուրահատուկ ստեղծագործությունների հեղինակ Կառլ Ֆրեդրիկ Ռեյտերսվերդը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 4-ին հայտնել Է TT գործակալությունը:
Ռեյտերսվերդի առավել հայտնի գործն «Առանց բռնության» քանդակն Է, որը պատկերում Է ատրճանակ՝ հանգույցով կապված փողաբերանով: Այն ստեղծվել Է 1980 թվականին՝ The Beatles խմբի լեգենդար մասնակից Ջոն Լենոնի սպանությունից հետո: Ութ տարի անց այս քանդակը տեղադրել են Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանի առջեւ:
Այժմ այդ գործը կարելի Է տեսնել նաեւ Ստոկհոլմում, Մալմյոյում, Շվեդիայի մի շարք այլ քաղաքներում, ինչպես նաեւ Լոս Անջելեսում, Լոզանում, Բեռլինում եւ Պեկինում:
Ռեյտերսվերդի մյուս նշանավոր ստեղծագործությունը «Պահպանեցեք երկիրը» բրոնզե քանդակն Է, որը կանգնեցված Է Շվեդիայի Բորոս քաղաքում եւ իրենից ներկայացնում Է մեծ բացականչական նշան շրջանի կենտրոնում: Կետը Երկրագունդն Է:
Ստոկհոլմի Արդի արվեստի թանգարանի տնօրեն Յոն Պետեր Նիլսոնը Ռեյտերսվերդին համարել Է հետպատերազմյան շրջանի ինչպես Շվեդիայի, այնպես Էլ աշխարհի ամենանշանավոր նկարիչներից մեկը: Բացի կերպարվեստից, Ռեյտերսվերդն զբաղվել Է գրականությամբ, գրել Է բանաստեղծություններ, հրատարակել Է մի քանի բանաստեղծական ժողովածուներ եւ հուշագրություններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: