Associated Press-ը հաղորդել է Հալեպում հրադադարի հարցով ՌԴ և ԱՄՆ համաձայնության մասին
ՄիջազգայինՌԴ և ԱՄՆ ներկայացուցիչները համաձայնություն են ձեռք բերել Սիրիայի հակամարտող կողմերի միջև Հալեպում զինադադարի մասին:
Ինտերֆաքսը գրում է, որ այս մասին տեղեկացրել է Associated Press գործակալությունը`հղում անելով ամերիկյան պաշտոնական անձանց, ում անունները չի հրապարակում:
Գործակալությունը շեշտում է, որ Հալեպում մարտերը շարունակվում են: AP-ն տեղեկացնում է, որ պաշտոնական համաձայնության մասին պետք է հայտարարվեր մայիսի 4-ի երեկոյան, սակայն փաստացի որոշումն ուժի մեջ է մտել նույն օրն ավելի վաղ: