Իրաքի պատգամավորները պատրաստ են դատարանի միջոցով հասնել խորհրդարանի խոսնակի հրաժարականին
ՄիջազգայինԻրաքի պատգամավորները շարունակում են բոյկոտն ու հույս ունեն, որ դատարանը կհաստատի խորհրդարանի խոսնակի ու պրեզիդիումի հրաժարականը, այս մասին Sputnik գործակալությանը հայտնել է անկախ պատգամավոր Իսկանդեր Վիտվիտը:
Իրաքյան խորհրդարանում պառակտումը սկսվել է կառավարության նոր կազմը որոշելու ընթացքում ծագած տարաձայնությունների պատճառով: Բոյկոտի նախաձեռնողը «ալ Ահրար» շիա բլոկի անդամներն էին, որոնց գաղափարակիրը կրոնական առաջնորդ Մուկտադա աս Սադրն է: Խռովարարները հայտարարել են, որ պատգամավորների կեսից շատն իրենց կողմից են:
Ապրիլի 14-ին իրենց նիստի ժամանակ ընդդիմադիրները քվեարկել են խորհրդարանի խոսնակ Սալիմ ալ Ջաբուրիի հրաժարականի օգտին: Նա այդ որոշումը ոչսահմանադրական է անվանել՝ հայտարարելով, որ խռովարարները իրականում քվեարկության համար անհրաժեշտ քվորում չունեին:
Վիտվիտն ասել է, որ իրենք հատուկ պատգամավորական հանձնաժողով են ստեղծել որը պետք է ուսումնասիրի դաշնային դատարանին դիմելու հնարավորությունը:
Իրաքում զանգվածային ցույցերի մասնակիցները կոչ են արել կառավարությանը հրաժարական տալ՝ նրանց մեղադրելով կոռուպցիայի մեջ, նաեւ պահանջում էին հրաժարվել դավանանքային քվոտաների սկզբունքով իշխանական մարմիններ ձեւավորելուց ու անկախ տեխնոկրատներին նշանակել նախարարներ: