Օբաման ներում է շնորհել 58 դատապարտյալի
ՄիջազգայինԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման որոշում է ընդունել ներում շնորհել 58 մարդու, որոնք տարբեր ժամկետներով բանտային պատիժ են կրում ուղղիչ հիմնարկներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Ներման արժանացածներից գրեթե բոլորի նկատմամբ դատավճիռներ էին կայացվել, այդ թվում՝ ցմահ բանտարկության, թմրանյութեր պահելու եւ տարածելու համար: Ներվածների մեծամասնությունը բանտերից կազատվեն մինչեւ ընթացիկ տարվա սեպտեմբերի 2-ը:
2014 թվականի ապրիլին Օբաման հանդես էր եկել այն դատապարտյալների վաղաժամկետ ազատման նախաձեռնությամբ, որոնք երկար պատժաժամկետների էին դատապարտվել հնացած օրենքների հիման վրա: Այն ժամանակվանից նա ներում է շնորհել արդեն շուրջ 90 մադու, հաղորդել է ՏԱՍՍ-ը: