Երեւանում վրաերթի է ենթարկել 44-ամյա տղամարդուն ու դիմել փախուստի
ՄիջազգայինՄայիսի 5-ին, ժամը 18.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Հաղթանակի 8-րդ փողոցի թիվ 1 տան մոտ վրաերթի է ենթարկել 44-ամյա տղամարդու եւ նրան թողնելով դեպքի վայրում` հեռացել է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: