Նորվեգիայի իշխանությունները հրաժարվել են վճարել Անդերս Բրեյվիկի փաստաբաններին
ՄիջազգայինՆորվեգիայի իշխանությունները ներկա պահին պատրաստ չեն վճարել ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի փաստաբանների ծառայության դիմաց, թեև Օսլոյի Առաջին ատյանի դատարանն անցյալ ամիս մասնակի բավարարել էր վերջինիս հայցն` ընդդեմ Նորվեգիայի կառավարության:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը` այն ժամանակ դատավորը հայտարարել էր նաև, որ պետությունը պետք է վճարի հայցվորի փաստաբանական ծախսերը 331 000 կրոնի (մոտ $41 000) չափով:
Նորվեգիայի Արդարադատության նախարարությունում նշել են, որ մտադիր են բողոքարկել դատարանի որոշումը դատական ծախսերը վճարելու մասին:
Բրեյվիկի շահերը ներկայացնող փաստաբան Էյստեյն Ստուրվիկը, ով խոշոր փաստաբանական ընկերություն է ղեկավարում, հայտարարել է, որ իշխանությունների դիրքորոշումն իր համար անակնկալ չէր, և ինքը պատրաստ էր անվճար աշխատել: