Կոլումբիան զինված բանդաների դեմ ավիահարվածներ կկիրառի
ՄիջազգայինԿոլումբիայի զինված ուժերը կսկսեն ավիահարվածներ կիրառել թմրանյութերի տրաֆիքինգի և ապօրինի հանքագործությամբ զբաղվող զինված բանդաների դեմ, հղում անելով երկրի պաշտպանության նախարարին՝ գրում է reuters.com-ը:
Պարբերականի փոխանցմամբ նման խմբավորումներից Կոլումբիայում հայտնի են «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր»-ը և «Ազգային ազատագրական բանակ»-ը:
Երկրի նախագահ Խուան Մանուել Սանթոսը թույլատրելով ավիահարվածները նշել է. «Սա մեզ թույլ կտա օգտագործել պետության ողջ ուժը՝ կազմակերպված հանցավոր խմբերի և բոլոր նրանց դեմ, ովքեր բռնի գործողություններ են ձեռնարկում մեր պետականության և ժողովրդի նկատմամբ»։