Թուրքիայի դատարանն ազատազրկել է Cumhuriyet-ի լրագրողներին
ՄիջազգայինԹուրքիայի դատարանը արձակել է վճիռը «Հանրապետություն» (Cumhurriyet) թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարի և այդ նույն թերթի Անկարայի թղթակից Էրդեմ Գյուլի գործով: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Դատարանի որոշմամբ` պետության գաղտնի տվյալները պարզելու և հրապարակելու համար Դյունդարը կազատազրկվի 5 տարի 10 ամիս ժամկետով, իսկ Գյուլը` 5 տարի ժամկետով:
Նախքան վճռի արձակումը դատարանի շենքի մոտ անհայտ անձը փորձել է սպանել Դյունդարին` կրակելով նրա վրա: Cumhurriyet–ի լրագրողը կարողացել է խուսափել կրակից, սակայն ոտքից թեթև վիրավորում է ստացել մեկ այլ լրագրող, ով լուսաբանում էր դատական նիստը:
Մահափորձ իրականացնել ցանկացող անձին ձերբակալել են:
Cumhurriyet թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին և այդ նույն թերթի Անկարայի թղթակից Էրդեմ Գյուլին ձերբակալել էին2015 թվականի նոյեմբերին նրա համար, որ վերջիններս հրապարակել էին աղմկահարույց մի հոդված այն մասին, թե ինչպես էԹուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը բեռնատարներով զենք մատակարարում Սիրիայում գործող «Իսլամականպետության» ահաբեկիչներին: