Վարշավայում 240 000 մարդ մասնակցել է հակակառավարական ցույցին
ՄիջազգայինՎարշավայում շաբաթ զանգվածային հակակառավարական ցույց է տեղի ունեցել, որին, քաղաքային իշխանությունների տվյալներով, մոտ 240 000 բնակիչ է մասնակցել:
Ինչպես տեղեկացնում է DW.com-ը` բողոքի ակցիայի մասնակիցները դեմ են հանդես եկել կառավարության վիճահարույց օրենսդրական նախաձեռնություններին, որոնք, ըստ բնակիչների, խախտում են ժողովրդավարական սկզբունքները երկրում և հանգեցրել են Բրյուսելի հետ տարաձայնությունների:
Ցույցն անցել է «Մենք գտնվում ենք Եվրոպայում և կմնանք Եվրոպայում» կարգախոսի ներքո:
Ակցիայի կազմակերպիչները «Քաղաքացիական հարթակ» և «Ժողովրդավարության պաշտպանության կոմիտե» ընդդիմադիր կուսակցություններն են եղել: