Մեքսիկայում 5,7 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ՄիջազգայինՄեքսիկայում՝ Խաղաղ օվկիանոսի ափերին, մոտ 5,7 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, գրում է «Գազետա.ռու»-ն:
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել Սան-Պատրիսիո քաղաքից 122 կմ վրա, իսկ խորությունը կազմել է 13,3 կմ: Ներկա պահին զոհերի և փլուզումների մասին տեղեկություններ չկան: